19.04.2025
Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է Փաշինյանի ուշադրության կենտրոնում
prev Նախորդ նորություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր Թեժ գիծ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն
աշխատում է խիստ ծանրաբեռնված, նախարարությունից հորդորում են քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար:

Հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով:

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար