5.04.2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր Թեժ գիծ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասը ջերմություն չունի։ 146 հոգի ունի թոքաբորբ, մոտ 35 հոգի ծանր վիճակում է, իսկ պացիենտներից 8-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա նշեց, որ այս վիճակագրությունը բոլորիս պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի ազգովի շարունակենք ծրագրերը պահպանելու այդ թիվը և ավելի ցածր ցուցանիշներ արձանագրենք:


Հայաստանում այսօր կորոնավիրուսի վարակման նոր 11 դեպք էր արձանագրվել: Արսեն Թորոսյանն ասաց, որ համեմատաբար հանգիստ դինամիկան պետք է պահպանել, իսկ դրա համար հարկավոր է հետևել պարետի ցուցումներին և մնալ տանը։


«Մեկուսացման վայրերում են գտնվում 1500 քաղաքացի, իսկ ինքնամեկուսացման մեջ է 5 հազար քաղաքացի՝ հատուկ ցուցումով։ Մեկուսացված քաղաքացիներից 400-ը կրկնակի թեստավորվել եւ դուրս են գրվել»,- թվարկեց նախարարը։


Բացի այս, նա տեղեկացրեց, որ 1400 մահճակալային ֆոնդ միայն կորոնավիրուսի պացիենտների համար է առանձնացված:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 6-ի դրությամն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 833 դեպք:


 

Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականի. Արցախի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար