Հայաստանում ապրիլի 6-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպքը, որը մի քանի անգամ զիջում է նախորդ օրվա ցուցանիշը (52): Այս մասին Ֆայսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով մեկ քաղաքացու մահվան մասին, որի մոտ ախտորոշվել է եկկողմանի թոքաբորբ:
Այսպիսով Հայաստանում ապրիլի 6-ի դրությամն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 833: ՀՀ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ բուժվածներ քանակը կազմում է 62, փաստացի բուժվողները՝ 763, բացասական թեստեր - 4096, մահվան ելքեր - 8:
Վարչապետը հայտնեց, որ ապրիլի 5-ին անցկացվել է 263 քաղաքացու թեստավորում: «Սա աննախադեպ ցածր ցուցանիշ է և լավ լուր է, սակայն դեռևս պետք չէ լուրջ հետևություններ անել, քանի որ նախկինում էլ ունեցել են նախորդ օրվա կամ օրերի նկատմամբ հիվանդացության թվերի անկում, բայց հետո այն աճել է», - ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հաջորդ օրերին անկման դինամիկայի պահպանման դեպքում, «ապրիլի 13-ից կարող ենք մտածել սահամանփակումների թուլացման ու քիչ-քիչ բնականոն կյանքին վերադառնալու մասին»:
«Բայց սա հնարավոր է անել միայն այն պարագայում, եթե մենք բոլորս հետևենք պարետատան ցուցումների ու չխախտենք սահմանփակումները: Սա լավ լուր է, բայց այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:
Եթե սա հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ հայտնելով նաև «վատ լուր»:
«Ցավոք ունենք մեկ նոր մահվան դեպք: Նա 68 տարեկան մեր քաղաքացին է, որի մոտ եղել է նաև այլ հիվանդություններ: Նա մահացել է երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ», - ասաց նա:
Հայաստանում մարտի 16-ից հայտրարված է արտակարդ գրությություն, իսկ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: