1.10.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։


Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


 

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին․ ArmLur.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ