1.10.2026
Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը
prev Նախորդ նորություն

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ»

Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը (ԱԱԾ-ի ականջն էլ էնտեղ կանչի):


Այն, ինչ այսօր կատարվում է տնտեսվարողների ու բիզնեսի նկատմամբ, վաղուց դուրս է օրենքի, իրավունքի կամ տնտեսական տրամաբանության որեւէ սահմանից։ Իբր հարկեր թաքցնելու կասկածանքով բիզնեսի դռները փակում ու կաթվածահար են անում գործունեությունը, բայց ոչ էլ ամիսներով «ստուգումների» են գնում։ Հարցումներին էլ՝ բնականաբար ոչ մի բովանդակային պատասխան։


ՊԵԿ-ն ու Քննչականն այլեւս պետական ինստիտուտներից վերածվել են մեկ անձի քմահաճույքն ու քաղաքական վրեժխնդրությունը սպասարկող գործիքների։ Արդյունքում ոտնահարվում են նաեւ հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների աշխատանքային սահմանադրական իրավունքները։


Պետական ապարատն ու ուժային կառույցները սեփական ժողովրդի ու տնտեսության դեմ հանելը վաղը ունենալու է շատ հստակ իրավական ու քաղաքական գնահատական(գոնե դուք դա լավ եք հասկանում)։ Դատվելո’ւ եք, պարոնայք։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան


 


 

 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ