1.10.2026
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
prev Նախորդ նորություն

Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում

Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:


Այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ:


Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր», -նշել է նա իր ֆեյսբուքյան էջում:


 


 

Սարոյանը չի՞ հասկանում եզրակացությունները, թե՞ խեղաթյուրում է դրանք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան