Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով եւ հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաեւ այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։