Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով։ Հիշեցնենք, նախորդ նիստերից մեկում դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից: «Բուժումը կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ պարոն Օհանյանն անցնում է համապատասխան զննություն»,- ավելի վաղ դատարանում ասել էր Օհանյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը: