24.11.2024
Վահագն Վերմիշյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
prev Նախորդ նորություն

Հաղթահարելու ենք. 173 վարակակիր Արարատի մարզում, 5 դեպք՝ Տավուշում

Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, դեպքերի նվազման տենդենց կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:


Նրա խոսքով՝ երեկ հաստատված որևէ նոր դեպք չեն ունեցել:  


«Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին»,- գրել է նա։


Իր հերթին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք։  


«Որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- նշեց մարզպետը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 6-ի դրությամն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 833 դեպք: