27.08.2026
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով
04.03.2020
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել ID քարտերով: Այս մասին Ազգային ժողովում մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով ազատ ելումուտի մասին պայամավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 3-ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ: «Այցն անցավ շատ բարձր մակարդակով: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վրաստանում գործող հայալեզու Ալիք լրատվականի տեղեկություններով՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիր է ստորագրվել։ Դա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով ազատ ելումուտ ունենալ: