9.04.2025
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գլխավոր տնօրենին
prev Նախորդ նորություն

Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող վիրահատվել է Covid 19 ունեցող 4-ամյա փոքրիկը

Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք: Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»,- գրել է նա:

ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս