Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար: Ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը կկազմի 912: Այս մասին առավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է: «2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 մլն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: Այսպիսով 2019 թվականի առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 6,5 անգամ», - ասաց վարչապետը։