Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է ժամը 17:00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական թվերը: Այսպիսով՝ ըստ ԿԸՀ ներկայացած տվյալների մինչ ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցել է 1 մլն 25 հազար 2 մարդ, կամ ընտրողների 39.54 տոկոսը: Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր ընտրողների 50.93 տոկոսը կամ 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի: