20.04.2025
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կօգնի աշխատանք գտնել խոպանչիներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։


«Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։


Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։


Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։


Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։


 

ԱԱԾ-ն քննչական միջոցառումներ է իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար