11.09.2026
Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են Ucom ընկերության տասնյակ աշխատակիցներ ազատման դիմում գրել

Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:


1lurer.am-ի տեղեկություններվ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline - ը գնելու շուրջ քննարկումների փաստը:

Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն:


 


 

Կարգավորման գործընթացի հետագա ընթացքը կախված չէ Արցախում տեղի ունեցած ընտրություններից
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ