3.11.2026
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին սպանելու համար
07.04.2020
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին սպանելու համար

Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: