27.11.2024
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
prev Նախորդ նորություն

Արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը ՀՀ՝ անկախ ժամանման վայրից. ԱԳՆ

Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից:


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։


Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում: