15.02.2026
Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում
18.10.2019
Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին, մուտքն ազատ է:   Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ-ի եւ կառավարության հետ համատեղ: Նշենք, որ Գորան Բրեգովիչը մինչ այդ համերգ կտա Երևանում: Մասնավորապես, նրա համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում: Բրեգովիչը իր նվագախմբով երևանյան բեմում համերգով հանդես կգա նոյեմբերի 24-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է համերգային երեկոյի կազմակերպիչ AVM production-ը: