17.04.2025
Զենք-զինամթերքի առգրավում, խուլիգանություն. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Քրեական գործ է հարուցվել Արցախում զինծառայողի մահվան կապակցությամբ. ՔԿ

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Արցախում ապրիլի 3-ին զինծառայողի մահվան կապակցությամբ։


2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:


 

ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ կուղղի կորոնավիրուսի դեմ միջոցառումներին. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ