20.04.2025
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկել են համավարակի  պայմաններում ՄԻ առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ

Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։


Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։


«Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։


Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։


ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»,- գրել է խոսնակը Facebook-ի իր էջում։


 

Նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար