5.04.2026
Ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունը կարող է ավելացնել պարտքային բեռը. նախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկել են համավարակի պայմաններում ՄԻ առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: 


ՄԻՊ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:


Տեսազանգի ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:


Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:


Կողմերը կարևորել են Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը և տեղեկությունների արագ և արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան և օմբուդսմանների միջև:


Կողմերը քննարկե լ են քաղաքացիներ իաջակցությունը թեժ գծի ծառայության միջոցով ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի և արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձևաչափով քննարկումներ՝ փորձի փոխանակման նպատակով:


Երկու երկրների աշխատակազմերում առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում և տեղեկություններ են փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար