24.11.2024
Բանակցություններ են ընթանում ՀՀ «Տրիազավիրին» դեղամիջոցը մատակարարելու վերաբերյալ - ՏԱՍՍ
prev Նախորդ նորություն

Ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունը կարող է ավելացնել պարտքային բեռը. նախարար

Տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին: Այս մասին ապրիլի 3-ի կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Նրա խոսքով, պարտքի ավելացման տարբերակը պետք է լինի խելամտության սահմաններում, քանի որ պարտքային բեռը «մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու»:


ՀՀ կառավարության պարտքի հնարավոր ավելացման մասին նախարարը խոսեց՝ պատասխանելով մեր հացին առ այն, ադյոք ճիշտ չէր լինի, եթե կառավարությունը ճգնամի հետևանաքների մեղման համար գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին զբոսաշրջությունը, ծառայթյուններին ու հանքարդյունաբերությանը:


Կառավարության՝ ճգնաժամի հաղթահարան քաղաքականության քննադատները կարծում են, որ վարկային գործիքներից բիզնեսը չի հասցնի օպերատիվ օգտվել և իրացվելության համար միջոցներ ներգրավել: Իսկ ուշացումները կարող են ճակատագրական լինել: «Ավելի ճիշտ է տրամադրել հարկային արձակուրդներ ու պետության ծախսերն իրականացնելու համար ավելացնել պարտքը, քանի որ սա ավելի օպերատիվ միջոց է», - կարծում են քննադատները, որոնց հետ համաձայն չէ Հայաստանի կառավարությունը։


Նախարար Խաչատրյանն այնուամենայնիվ կարծում է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավվելու հնարավորություն, սակայն ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելու, այլ կապիտալ ծախսերն ավելացնելու համար:


«Այս հարցի վերաբերյալ առաջիակայում ավելի շատ քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն: Այո, կառավարությունը պետք է ապահովի իր ծախսային ուղղությունները, հատկապես կապիտալ ներդրումները: Դրանք են ենթակառուցվածքների շինարարությունը, որոնք տնտեսական ակտիվություն են առաջացնում և զբաղվածության հնարավորություններ ստեղծում հասարակության համար: Այս աշխատանքները պետությունը պետք է իրականացնի նախատեսվածից ավելի մեծ ծավալներով: Բայցի այդ իրականացվում են սոցիալական ու տնտեսական աջակցության միջոցառումներ», - ասաց նախարարը:


Նրա խոսքով, պետությունը մի կողմից քայլեր է ձեռնարկում, որպեսզի ընկերությունները կարողանան պահել իրենց հոսքերը «ինչ-որ նվազագույն մակարդակի վրա», մյուս կողմից ակնկալում է, որ մասնավոր հատվածն ինքն էլ պետք է լուծումներ գտնի: «Մասնավոր հատվածի կազմակերպությունների որոշումների որակից ևս շատ բան է կախված», - եզրափակեց նա:


Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462.4 մլն դոլարով կամ 7.2 %-ով։ Սրա կազմում ինչպես ներքին պարտքն է, այնպես էլ արտաքին։ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 300 մլն դոլար է (աճը՝ 314.1 մլն դոլար կամ 6.3%)։ Իսկ ներքին պարտքը 1 մլրդ 534 մլն դոլար է, որը տարվա ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով կամ 10.7 %-ով։ Այսինքն՝ ներքին պարտքն ավելի արագ է աճել, քան արտաքինը։


Իսկ Կենտրոնական բանկի պարտքը (արտաքին պարտք է) 489.3 մլն դոլար է, որը տարվա ընթացքում նվազել է 60.7 մլն դոլարով։