10.11.2025
«Պոբեդա» ավիաընկերությունը վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի
16.08.2019
«Պոբեդա» ավիաընկերությունը վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի

«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Հիշեցնենք, ռուսական ավիաընկերությունը դադարեցրել էր ձմեռային ժամանակահատվածի համար ավիատոմսերի վաճառքը օգոստոսի սկզբին՝ օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով: «Այսօր մենք վերսկսում ենք թռիչքների տոմսերի վաճառքը դեպի Գյումրի: Օդանավակայանում խոստացել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի հետ կապված գործընթացը վերահսկելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին թռչելու են Գյումրի», - ասաց նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թռիչքների իրականացման դադարեցումը պայմանավորված է նրանով, որ օդանավակայանը սպասարկող ընկերությունը թերի է լիցքավորում վառելիքը»: Նշվում էր, որ ավիաընկերությունը բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը կարգավորելու  խնդրանքով: Ըստ Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակի (ՏԱՍՍ-ը նշում է, որ նամակի պատճենն իր մոտ է)` օդանավակայանը ներողություն է խնդրել կատարվածի համար և խոստացել, որ «մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն»: «Մենք լիարժեք երաշխավորում ենք, որ հետագայում նման միջադեպերը կբացառվեն», - ասվում է նամակում: Այս պահին Պոբեդան շաբաթական 10 թռիչք է իրականացնում Մոսկվայից Գյումրի, ձմռան սեզոնին նախատեսված է շաբաթական 7 չվերթ: