19.04.2025
Կառավարության նախագծով ջնջխվում է ազատ խոսքն ու բնապահպանական անվտանգությունը. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է, ապաքինվել՝ 114 անձ

Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել:


Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Մեկ օր առաջվա տվյալներով ՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք: Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:


Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:


Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:


Թեմային անդրադաձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:


Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:


Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:


Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:



 


 

Կորոնավիրուսով վարակված արցախցու վիճակը կայուն է. գյուղի բնակիչներն ինքնամեկուսացված են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար