8.07.2025
Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ
16.05.2019
Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Ինչպես հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նախարարը հանդիպել է Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է։ Հիշեցնենք, մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Մի քանի օր առաջ զինծառայողը եկավ գիտակցության: