23.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի
prev Նախորդ նորություն

Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներից երկուսն ունեն ջերմություն

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:


6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երկու քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:


Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: