12.01.2025
«Ավրորայի» #AraratChallenge շարժումը $120.000 փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը
prev Նախորդ նորություն

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիս բոլոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։ Այս մասին հայտնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:


Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։


«EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

Լատվիացի պատգամավորը բազմակի օգտագործման 600 դիմակ է նվիրաբերել «Նորք» ինֆեկցիոնին
Հաջորդ նորություն next