Միկրոձեռնարկատիրության ո՞ր սուբյեկտները կստանան աջակցություն պետությունից
ՀՀ Կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման մանրամասները։
Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`
2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020 թ. հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսավարողի՝ 2020 թ. առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։
2020 թ.-ից գործունեություն սկսած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատերերը և ՀԴՄ հայտ ներկայացրած, սակայն դեռևս ՀԴՄ սարք չունեցող միկրոձեռնարկատերերը աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով։
Միջոցառման պոտենցիալ շահառուների թիվը մոտ 6000 է։
Ուշադրություն միջոցառումից չեն կարող օգտվել՝ այն տնտեսավարողները, որոնց այս տարվա առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող.
- 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներից օգտվողները։