24.11.2024
Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետը պարզաբանում է
prev Նախորդ նորություն

Քաղաքացին դիմել է ՊԵԿ եւ իր "փայը" խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն խնդրանք-պահանջով դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որպեսզի ունենա իր բաժինը Հայաստանում զբոսաշրջության աճից ու զբոսաշրջիկների ծախսած գումարից: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց.


Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն հետևյալ խնդրանք-պահանջով.


«Կից ուղարկում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 մլն. դոլար ավել գումար, քան նախորդ տարի։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինը ունենալու հայտ ներկայացնել։»


Համաձայն վերաոգրյալի, հայտ եմ ներկայացնում այդ գումարից իմ բաժինն ունենալու»։


Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են, ստեղծագործ եւ դուխով», -ասված է նրա գրառման մեջ: