ՀՀ-ում մշակող արդյունաբերությունը 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում. - Մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով: - Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33.8%-ով: - Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները աճել են 28.2%-ով: - Առևտրի շրջանառությունը աճել է 8.9% ով», - ասված է նրա գրառման մեջ: