Փաստորեն, Հայաստանում 600 հազար մարդ գազ ու էլեկտրաէներգիա ցուրտ փետրվարին չի սպառում
Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջոցառման շահառու է մինչև 600 հազար քաղաքացի»,- նշել է նա:
VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: