Հուզիչ լուսանկար. հայ ու աղջիկ COVID-19-ի դեմ պայքարի «առաջնագծում» են
Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվում է լուսանկար, որտեղ հայ ու աղջիկ ապակյա դռան տարբեր կողմերից ողջունում են միմյանց: Աղջիկը՝ որպես կամավոր, պայքարում է COVID-19-ի համավարակի տարածման դեմ Հայաստանում:
Հուզիչ լուսակարը ֆեյսբուքայն իր էջում հրապարակել է Հոգեկան առողջության պահպանման կենտրոն ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը:
«Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար:
Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է Զառա Մարտիրոսյանը, ով լինելով էնդոկրինալոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին:
Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին,բայց վերջը որոշեցի նկարեմ:
P.S. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն», - ասված է նրա գրառման մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք: Գումարային դեպքերի թիվը հասել 1039-ի: Նույն օրն ապաքինվել է 14 պացիենտ: Ընդհանուր բուժվածների թիվը հասել է 211-ի: Գրանցվել է ևս մեկ մահ. մահացածների ընդհանուր թիվը կազմել է 14: Այս պահին բուժում է ստանում 814 պացիենտ: