24.11.2024
Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները չեն կատարել. Ճաղարյան
prev Նախորդ նորություն

Իմաստ չունի՝ փողոցից մարդուն հրավիրել ու ասել՝ եկեք ձեզ թեստ անենք. Փաշինյան

Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հետ կապած տվյալներ:


«Ապրիլի 12-ի դրությամբ ունեցել ենք կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք: Գումարային դեպքերի թիվը դառնում է 1039-ը: Ունեցել ենք 14 ապաքինված: Ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211», - ասաց նախարարը՝ հավելելով, որ գրանցվել է ևս մեկ մահ. մահացածների ընդհանուր թիվը կազմել է 14: Այս պահին, նրա խոսքով, բուժում է ստանում 814 պացիենտ:


Թորոսյանի խոսքով, անցած շաբաթ և կիրակի օրերին բավականին մեծ թվով թեստեր են արվել: «Շաբաթ օրը 680 թեստ է արվել, կիրակի օրը՝ 467 թեստ: Թեստերի ավելացման նպատակադրումը որ ունեինք, կատարվում է», - ասաց Թորոսյանը, որի խոսքին անրձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այսինքն՝ գործնականում մենք այսօր ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, պարզապես մենք պետք է ցուցում ունենանք, որպեսզի թեստ անենք: Ուղղակի իմաստ չունի, կներեք, փողոցից մարդուն հրավիրել ու ասել՝ եկեք ձեզ թեստ անենք», - ասաց վարչապետը, որը օրեր առաջ հայտարարել էր՝ Հայաստանում ապրիլի 10-ից օրական շուրջ 1000 թեստ է արվելու:


Արսեն Թորոսյանը ճշգրտեց. «Եվ ցուցում է պետք, և՛ թափ հավաքելու գործընթացը ևս պետք է ընթանա: Բուժհիմնարկներին իջեցվել են այդ հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային համակարգն է ներդրվում: Օր օրի ցուցումների հետ մեկտեղ թեստերի թիվը կավելանա»:


Այս պահի դրությամբ փաստացի վեց լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները: «Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկը կավելանա», - ասաց նախարարը: