SHAMSHYAN.com-ի տեղեկություններո, նախօրեին կեսօրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 19-ամյա զինծառայող Ռաֆիկ Վահանյանը՝ աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ըստ աղբյուրի, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Ծնողը հայտնել է, թե տեղյակ չի, թե ինչ պայմաններում է իրենց որդին ստացել հրազենային վնասվածք: