ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։Այս միջոցները, վերջերս հայտարարված $1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ պատրաստել լաբորատոր համակարգեր, ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը, աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը, խթանել ռիսկերի հաղորդակցումը: