4.04.2026
Ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով
prev Նախորդ նորություն

Դավադրություններ չեն եղել. Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ ճիշտ որոշում է կայացրել մասնակցելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:


«Իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացված էր», - ասաց երկրորդ նախագահը քննիչ հանձնաժողովի նիստից հետո, որը տևեց 4,5 ժամ: Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նախ հանդես է եկել ապրիլյան պատերազմի մասին սեփական վերլուծությամբ, այնուհետև պատասխանել քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:


«Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հնարավորություն չունի լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու:


«Ուղղակի դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ որտքի վրա անհար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին»,- ասաց Սարգսյանը։


Երկրորդ նախագահը հերքեց ապրիլյան պատերազմի շուրջ շրջանառվող դավադրությունները՝ նշելով, որ Հայաստանի որևէ դաշնակից, թե բարեկամ պետություն դրանում ներքաշված չի եղել:


Նա չպատասխանեց լրագրողների հարցին առ այն, թե ինչու տարիներ առաջ հայտարարել էր ապրիլյան պատերազմի հետևանքով 800 հեկտար տարածքի կորստի մասին, սակայն վերջերս 5-րդ ալիք հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմում խոսել դրա ուղիղ կեսի՝ 400 հեկտար մակերեսով տարածքի կորստի մասին:


Նիստից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ 2016 թ. հանձնաժողովի նիստին երրորդ նախագահի մասնակցությունից հետո պետք է մասնակցեն նաև այն պաշտոնյաները, ովքեր մինչ այս հրաժարվել են:


Նա մասնավորապես նկատեց, որ խոսքը վերաբերում է Յուրի Խաչատուրովին, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։


«Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, նա էլ ընդունեց: Նաև ասաց, որ ինքը այստեղ գալուց առաջ խոսել է Յուրի Խաչատուրովի հետ և ասել է՝ ճիշտ կլիներ, որ գար։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կլինի, որ Յուրի Խաչատուրովն էլ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցրին»,- ասաց նա։


Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին հարցեր են ուղղել ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից առաջ հետախուզության ու հակահետախուզության աշխատանքների մասին: «Խնդիրներ այստեղ եղել են», - ասաց Քոչարյանը:

Կճոյանի մեղադրանքի հրապարակայնացումը հաջորդեց Կաթողիկոսի դիրքորոշմանը. Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար