2019 թվականից Երևան համայնքում տեղական տուրքերի ավելացումը չի անդրադառնա փոքր և միջին բիզնեսի վրա: Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց, որ տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականից ավելացված դրույքաչափերով չի վճարի: Նրա խոսքով, իրենց քաղաքականությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսին, այդ իսկ նպատակով արդեն հունվարի 15-ին ավագանին արտահերթ նիստում կսահմանի բացառությունները ՓՄՁ-ների համար: «Թեև որոշումը կընդունվի հունվարի 15-ին, բայց ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Այնպես էր, բոլոր այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը տարեկան չի գերազանցում 58․3 մլն դրամը, անհանգստանալու ոչինչ չունեն»,- ասաց քաղաքապետը: Հունվարի 1-ից Երևան համայնքում մի շարք տուրքեր և դրույքաչափեր կբարձրանան: