Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր: Ըստ աղբյուրի՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ: Փաստի առթիվ տեղում ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: