Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2019 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4,6 տոկոս աճ։ 2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 4,5 տոկոսի մակարդակով: Այս մասին ասված է ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. աճի դանդաղում, անկայուն վերելք» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ գնաճն այս տարի կկազմի 2.1 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3 տոկոս: Հեղինկաներն ընդհանուր առմամբ 2019 թվականին կանխատեսում են համաշխարհային տնտեսության աճի տեմպի 70 տոկոս նվազում։ ՀՀ պետական բյուջեով 2019 թ-ի համար կանխատեսվում է, որ տնտեսական աճը կկազմի 4,9 տոկոս: