Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:Ուղերձում ասված է.Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դարձավ 65 տարեկան: