23.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի. վարչապետ
prev Նախորդ նորություն

Եվս մեկ մահ կորոնավիրուսից

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։


Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:


«Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, սեպսիս, ռեֆրակտեր սեպտիկ շոկ»,- գրել է խոսնակը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 18-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։ Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 1248-ի: