7.06.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ
prev Նախորդ նորություն

Առաջիկա չորս օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում. դեսպան

Առաջիկա չորս օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում: Այս մասին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ տեսակապի ժամանակ ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


«Վարդան Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:


Դեսպանը նաև հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում»,- հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:


 

Փաշինյանի մոտ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին