24.11.2024
«Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա. ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված, երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:


«Վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից»,- հայտնում է առողջապահության նախարարությունը Facebook-ի իր էջում: