24.11.2024
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի
prev Նախորդ նորություն

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ  կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներ։