24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով, մահացել է մեկ մարդ
prev Նախորդ նորություն

Առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուս է եղել. նախարարը մանրամասնում է

Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում: Այս մասին Facebook-ի իր էջում հատնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:


Առողջություն եմ մաղթում նրանց», - գրել է նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով: Ընդհանուր հաստտաված դեպքերի թիվը հասել է 1201-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ: