24.11.2024
Առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուս է եղել. նախարարը մանրամասնում է
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակի դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։


«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։


Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները»,-ասվում է գրառման մեջ։


Ապրիլի 11-ին մարզպետը ևս հայտնել էր Գեղարքունիքում առաջին վարակի մասին, բայց կրկնակի թեստը բացասական է եղել, 3-րդը՝ նույնպես։


Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 19-ի։ Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 402-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 10 հազար 793 է: 


ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: