19.04.2025
Համավարակի ուղերձը՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին․ նախագահ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը։


104` կողմ, 15` դեմ, ձայների հարաբերակցությամբ ԿԲ նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը, որին այդ պաշտոնում առաջադրել է կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը: Նա միակ թեկնածուն էր այս պաշտոնի համար։


Քվեարկությանը մասնակցեց 119 պատգամավոր


Նշենք, որ Մարտին Գալստյանը 2018 թվականից մինչ այսօր աշխատում էր ԿԲ-ում՝ որպես խորհրդի անդամ։ Նա նաեւ ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան դպրոցում։


 


 

Վարչապետի մոտ քննարկվել է «Հայփոստ»-ի հետագա ճակատագիրը. մամուլը ճի՞շտ էր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար