19.04.2025
ԱՄՆ-ն Հայաստանին $600 000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի COVID-19 դեմ պայքարի համար
prev Նախորդ նորություն

ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել զորամասերից մեկի մարտական դիրքեր

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:


Միավորման և զորամասի հրամանատարության ուղեկցությամբ առաջնագիծ այցելության ընթացքում բանակի հրամանատարը զրուցել է դիրքապահների հետ, ծանոթացել վերջին շրջանում դիրքերում իրականացված ինժեներական կահավորման, կրակի վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում տիրող օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:


Այնուհետև, ՊԲ հրամանատարը դիրքապահների մարտունակությունը, մարտական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով, վերջիններիս առաջադրել է կոնկրետ իրավիճակներում մասնագիտական պարտականությունների կատարումից բխող անհրաժեշտ խնդիրներ, հետևել դրանց կատարման ընթացքին և նկատված թերացումները վերացնելու, ինչպես նաև զինծառայողների պատրաստության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:


 

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով, մահացել է մեկ մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար