24.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ասադին Ազգային տոնի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը ներթափանցել է ԱԻՆ. գրանցվել է վարակման 5 դեպք

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հայտնում է, որ ԱԻՆ-ում գրացվել է կորոնավիրուսով վարակվածության 5 դեպք: «Երեքն այժմ բուժվում են, երկուսն արդեն բուժվել են», - ասաց փոխնախարարը ապրիլի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:


Բացի այդ նրա խոսքով մեկուսացվել են նաև վարակվածների կոնտակտավորները: Նախարարության շուրջ քառասուն ծառայող է մեկուսացվել: «Նման դեպքերից հետո մենք ուժերի վերաբաշխում ենք կատարում, որպեսզի կատարել հասրակությանը մատուցվող ծառայությունները», - ասաց նա:


Փոխնախարարը նաև նշեց, որ Հայաստանում համաճարակի տարածումից ի վեր ԱԻՆ-ը տեխիկապես վերազինվել է. մասնավորապես ստացել է 175 վարակազերծման սարք: «ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է կատարում հանրային տարածքներում: 7376 վարակազերծման աշխատանք է կատարվել: Մեզ դիմում են բանկեր, վարկային կազմակերպություններ և պետական կառույցներ, որտեղ մենք կատարում են վարակազերծում», - ասաց նա:


Պաշտոնյան հատուկ ընգծեց, որ ԱԻՆ-ը համայնքների շենքերի շամուտքերի վարակազերծում չի իրականացնում:


«Առանձին դեպքերում, եթե համայքները չեն հասցնում ու դիմում են մեզ, կարող ենք աջակցել», - ասաց նա: Վարակազերծման աշխատանքներ, նրա խոսքով, ԱԻՆ-ը կատարում է հանրային տարածքներում՝ շուկաներ, բանկեր, պետական կառույցներ և այլն:


Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 402-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 10 հազար 793 է:


ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: