19.04.2025
Պետությունն աջակցություն կցուցաբերի ուսանողներին
prev Նախորդ նորություն

Կրասնոդարից Հայաստան է վերադարձել 100 ՀՀ քաղաքացի

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 19-ին տեղի է ունեցել Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։


ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել 100 ՀՀ քաղաքացի։


Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։


Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝


• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;

• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։


Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:


 


 

Ինչպես են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ախտորոշում COVID19-ը (լուսանկարներ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար